Էներգախնայողության վարկերի գործիք

Էներգախնայողության վարկերի (ESC) ծրագիրը Հայաստանի Հանրապետության, Մոլդովայի Հանրապետության, Դաշնության և Ուկրաինայի համայնքային կառավարման մարմիններին առաջարկում է փոքրածավալ ֆինանսավորում՝ հասարակական օբյեկտների (ցերեկային խնամքի կենտրոններ, դպրոցներ, հիվանդանոցներ և փողոցային լուսավորություն) ուղղությամբ ներդրումներ կատարելու համար:

Ֆինանսավորումը կարող է օգտագործվել հասարակական շենքերի նորոգման և փողոցային լուսավորության արդիականացման հետ կապված էներգախնայող միջոցառումների ուղղությամբ: Էներգախնայող միջոցառումները կարող են ներառել ջերմային ենթակայանների նորոգման, անհատական ջերմային ենթակայանների տեղադրման, պատերի, առաստաղների ու խողովակների մեկուսացման և դռների ու պատուհանների՝ էներգաարդյունավետ այլընտրանքներով փոխարինման աշխատանքները, ինչպես նաև լյումինեսցենտային և սնդդիկային լամպերի փոխարինումը էկոլոգիապես մաքուր LED լամպերով:

«Էներգետիկ արդյունավետության և հումանիտար աջակցության սկանդինավյան նախաձեռնություն – Ուկրաինան» (NIU) ֆինանսավորում է նաև Արևելյան Ուկրաինայի հինգ մարզերում հասարակական շենքերի էներգաարդյունավետության բարելավմանն ուղղված համայնքային նախագծերին: Այս ծրագրի մասին առավել մանրամասն կարդացեք այստեղ.

Թիրախում՝

  • Հասարակական օբյեկտների վերանորոգում` շենքերի էներգասպառումը նվազեցնելու և շահագործման տևողությունը երկարացնելու համար,
  • Ջերմային էներգիայի խնայողություն՝ տարեկան մոտ 30-45%-ի չափով,
  • Բնապահպանական «խնայողություններ», ինչպիսիք են ածխաթթու գազի, ազոտի օքսիդի, ծծմբի երկօքսիդի և փոշու արտանետումների կրճատումը,
  • Ներդրումների ուղղությամբ խնայողություն՝ տարեկան մոտ 25%-ի չափով
  • Գնումների և նախագծերի իրականացման լավագույն պրակտիկաների ներդրում:

Վարկային ֆինանսավորում

Տվյալ Գործիքի միջոցով տրամադրվող վարկի առավելագույն գումարը համարժեք է 500,000 եվրոյի՝ տեղական արժույթով: Nefco-ն կարող է ֆինանսավորել ծրագրի ծախսերի մինչև 90%-ը: Ներդրման մարման ժամկետը կազմում է մինչև 5 տարի՝ 3% տոկոսադրույքով: Ծրագրի մարումը հաշվարկվում է՝ ծրագրի ընդհանուր արժեքը բաժանելով տարեկան ծախսերի կանխատեսվող խնայողություններին, որոնք գեներացվում են ծրագրի իրականացման արդյունքում:

Ներդրողներ

Էներգախնայողության վարկերի ծրագիրը ֆինանսավորվում է Բնապահպանական զարգացման սկանդինավյան հիմնադրամի կողմից, որը ներառում է բոլոր Սկանդինավյան երկրների, Nefco-ի և Սկանդինավյան նախարարների խորհրդի կատարած ներդրումները: Nefco-ն հանդես է գալիս որպես իրականացնող գործակալություն:

Ինչպե՞ս դիմել

Լրացուցիչ տեղեկությունների համար կապվեք մեր ներդրումային թիմի հետ:

Read about the programme in English

Contacts

Wish to know more?